Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրմալու»-ի սեփականատիրոջը պատրաստվում են հրավիրել հարցաքննության. ինչ ունենք պայթյունից 2 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից անցել է մոտ 2 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ: Սակայն ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին:

Հիշեցնեք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը, իսկ մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել, սակայն ավելի ուշ փոխտնօրենը ազատ արձակվեց:

«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։

16 մարդու կյանք խլած դեպքից ավելի քան 2 ամիս անց քրեական գործում դեռևս կարգավիճակ չունի «Սուրմալու»-ի սեփականատերը:

Սակայն ArmLur.am-ին որոշակի հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես այսօրվա դրությամբ ողբերգական դեպքից 24 օր անց հարցաքննվել է 110 քաղաքացի, իսկ ահա 85 անձ ճանաչվել է տուժող:

Քնար Մանուկյան