ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգայի կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ՝ եւս 19 անձ Բերձորի միջանցքով Արցախից մեկնել է Հայաստանի Հանրապետություն՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։

Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիները այսօրվան սպասել են ավելի քան մեկուկես ամիս. նրանք նախապես դիմել են Արցախում ԿԽՄԿ առաքելությանը:

Միջանցքը փակվելու հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ դեռ մնում են իրենց ընտանիքներից բաժանված: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ աջակցությամբ՝ նրանց տեղափոխման գործընթացը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր