Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցի պատգամավորը՝ Լաչինի միջանցքում սարք տեղադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ամբողջ օրվա ընթացքում հակասական հայտարարություններ տարածվեցին Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին: Դա տեղի ունեցավ հատկապես ռուսական խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը: Դրանից հետո նաեւ հայտարարություն տարածեց Արցախի Անվտանգության խորհուրդը եւ այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան