Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թիվ 13 ԲՍՓ հանձնաժողովի անդամը որպես կաշառք պահանջած 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի իրավապահները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով որոշում կայացնելու գործընթացը կազմակերպելու համար նոյեմբերի 22-ին Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում 60 հազար դրամ է պահանջել որպես կաշառք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանույունը։

Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին հանձնաժողովի անդամը իր աշխատասենյակում պահանջված 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60․000 դրամը։ Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։

Կատարվում է նախաքննություն։