Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբեր երկրներ պահանջել են ՀՀ իշխանություններից հետ կանգնել իրենց որոշումից. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարության ռահվիրա համարվող ՀՀ իշխանությունները, նման քայլերի դիմելով, ցույց են տալիս իրենց իսկական դիմագիծը, ապացուցում են, որ Հայաստանը շարժվում է դեպի բռնատիրություն, որևէ քննադատության նկատմամբ հանդուրժողականություն չունեն:

ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով մի շարք դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելուն:

Զրուցակցի խոսքով սա ազդում է նաև Հայաստանի վարկանիշի վրա.

«Տարբեր երկրներ ՀՀ իշխանություններից պահանջել են դադարեցնել իրենց այս մոտեցումը, քանի որ լավ հասկանում են՝ ինչ ասել է ժողովրդավարություն, հասկանում են, որ ընդդիմությունը ևս պետք է տեղ ունենա քաղաքական դաշտում»,-ասաց Խաչատուրյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան