Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տղաները մեր երկիրն արժանապատվորեն ներկայացրեցին»․ Սերժ Սարգսյանը օդանավակայանում դիմավորել է շախմատի Հայաստանի հավաքականին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, համակիրների, ֆեդերացիայի անդամների հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հաղթանակներով վերադարձող հայ շախմատիստներին։ Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաեւ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ հայ շախմատիստներից լավ խաղ էին սպասում, բայց նրանք բոլոր սպասումներից ավելի լավ են հանդես եկել․ «Տղաները մեր երկիրն արժանապատվորեն ներկայացրեցին»։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 19 միավորով գրավել է երկրորդ տեղը։