Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիգրան Գրիգորյան. Եթե այս դեպքերը չլինեին, հայկական կողմը չէր բարձրաձայնի այդ խնդրի մասին. Ա1+

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2020թ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո ենթադրվում էր, որ ռուս խաղաղապահները պետք է բացառեն ադրբեջանական ագրեսիան գոնե իրենց պատասխանատվության գոտում։ Անցնող 1 տարի, 9 ամիսը ցույց տվեց, որ այդպիսի ակնկալիքներ պետք չէ ունենալ։ «Ա1+»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

-Արցախում նախորդ շաբաթվա էսկալացիայի ֆոնին, հասարակության մի մասը առաջին անգամ տեղեկացավ ռուս խաղաղապահ առաքելության մանդատի, իսկ ավելի ճիշտ դրա բացակայության մասին։ Ադրբեջանը պատերազմից հետո համառորեն չի ստորագրել այն փաստաթուղթը, որով հստակեցվելու էր ռուս խաղաղապահների գործողությունն ու առաքելությունը։ Ինչու՞ են թե ռուսական, թե հայկական կողմը քիչ խոսում այս մասին։

– Մանդատի վերաբերյալ խոսակցություններ կային դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այդ մասին բավականին մանրամասն գրված է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Կարծում եմ մամուլի բացն է, որ այդ մասին հանրությունը տեղյակ չէ։

-Այնուամենայնիվ, հայկական կողմը կարծես թե աշխատում էր չխոսել այդ մասին։

-Եթե Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ մանդատը և այդ հարցը մեծ հաշվով օրակարգից դուրս է գալիս, ապա հայկական կողմի համար տրամաբանական էլ չէ ամեն օր դրա մասին խոսելը։ Հիմա իրավիճակը սրվել է և խաղաղապահների գործունեության հետ կրկին ինչ-որ խնդիրներ կան, Փաշինյանը նիստին խոսեց դրա մասին։ Եթե այս դեպքերը չլինեին, կարծում եմ, հայկական կողմը չէր բարձրաձայնի այդ խնդիրը։

-Արդյոք չէ՞ր լինի վերջին էսկալացիան, եթե այդ փաստաթուղթը ստորագրվեր։

 Դժվար է ասել, բայց այն որ խաղաղապահներ գործունեության հետ կապված հարցերն ավելի հստակեցված կլիներ, անշուշտ։ Հիմա որևէ փաստաթուղթ չկա, որը կանոնակարգում է նրանց առաքելությունն Արցախում։ Այդ պահին խաղաղապահների վերաբերյալ կա մի կետ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց այն, թե որոնք են գործառույթներն ու լիազորությունների շրջանակը կամ իրավունքները պարզ չէ։ Դա ևս նպաստում է այդ առաքելության անարդյունավետությանը։

Զրուցեց Գառնիկ ԶԱՔԱՐՅԱՆԸ