Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների կարևորությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանին:

Հանդիպման ընթացքում մաեստրո Հեքեքյանը նախագահին է ներկայացրել ընթացիկ տարում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի օրակարգում գտնվող ստեղծագործական միջոցառումներն ու համերգային ծրագրերը: Մաեստրո Հեքեքյանը նշել է նաև, որ հաջորդ տարի լրանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 90-ամյակը, ինչը նշանակալի իրադարձություն է հայ երաժշտարվեստի պատմության համար և հոբելյանական միջոցառումներին դպրոցը պետք է պատշաճ կերպով պատրաստ լինի:

Զրույցի ընթացքում Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծագործական գործունեության համար առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև երգչախմբի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների կարևորությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի հայկական երաժշտարվեստի հանրահռչակման գործում կարևոր դերակատարություն ունեցող երգչախմբի ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել և շարունակական դարձնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքային քննարկումները: