Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիգրանաշենի ոլորաններում, Լոռու մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տիգրանաշենի ոլորաններում, Լոռու մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները և Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Տիգրանաշենի ոլորաններում, Ապարան քաղաքի և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։