Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տիկի՛ն Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք». Ռուբինյանը՝ Լուսինե Բադալյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սոցիալական համերաշխությունը եւ կուլակաթափությունը բնավ հոմանիշներ չեն»,- այսօր խորհրդարանում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը այսպես դիմեց նույն խմբակցությանն պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

Հիշեցնենք, որ նախագծով համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն է ներդրվում: Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պետք է ոչ միայն եկամուտները, այլեւ գույքը հայտարարագրվի ու որպես օրինակ բերեց ոմանց տանը միլիոնավոր դոլարների կտավները: Արսենյանը նկարների թանկարժեք հավաքածու ունի, օրինակը դուրը չեկավ:

Լուսինե Բադալյանն ասաց, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հնարավորինս շատ բարձր աշխատավարձ ստացողներ ու մեծ հարկեր վճարողներ լինեն, բայց այս պայմաններում, որում մենք ենք գտնվում, սոցիալական համերաշխությունը սկզբունքային է, որովհետեւ եթե հարուստները հարկեր չվճարեն, աղքատների համար օրինակ բուժօգնությունը անհասանելի կլինի. «Ինչ վերաբերում է թանկարժեք կտավներին, այո, դրանց գները բարձրանում եւ իջնում են, բայց հավատացեք, թանկարժեք կտավների միավորը հաշվվում է միլիոններով, այսինքն, մեկ միլիոնից կարող է դառնալ 100 մլն, հետո իջնի 40 մլն, բայց երբեք չի կարող դառնալ, ասենք, 10 հազար միավոր: Թանկարժեք կտավը տարիների ընթացքում եթե չթանկանա, չի էժանանա, պարոն Թունյանը վատ օրինակ չէր, որ բերել էր»:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Իրոք, ափսոս, որ չկա ընդդիմությունն այս քննարկմանը, իրենք թանկարժեք կտավների վերաբերյալ կարծում եմ արժեքավոր ներդրում կունենային: Տիկի՛ն Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք»:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ամփոփեց. «Ընդդիմությունը կտավների մասով խնդիր չունի, հատկապես՝ թանկարժեք: Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ ինչ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ