Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ դժվարությունները քաղաքներում շարունակվում են

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի շուրջ երկու տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են տեղի ունեցել։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է քաղաքների մեծ մասում՝ Չարենցավան, Բերդ, Քաջարան, Տաշիր, Անի (Մարալիկ)։ Ալավերդիում ՔՊ-ն չնչին տարբերությամբ զիջել է Ապրելու երկրին՝ 49% և 47%։ Սիսիանում ՔՊ-ն հաղթել է, բայց չունի մեծամասնություն։

Այս, ինչպես նաև 2021 թվականի տեղի ունեցած համայնքային ընտրությունները մի շարք միտումների ցուցիչ են։

Մասնավորապես, Քաղաքացիական պայմանագիրը չի կարողանում հաղթել այն համայնքներում, որտեղ կա ազդեցիկ այլընտրանքային թեկնածու։

ՔՊ-ից բացի մյուս կուսակցությունները չեն կարողանում մասշտաբային ներկայություն ապահովել ընտրություններին։ ՔՊ-ից բացի միայն Ապրելու երկիր կուսակցությունն է, որը մասնակցություն ունի բազմաթիվ համայնքներում, ինչպես նաև երկրորդն է քվեների թվով։

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ընդհանրապես չեն մասնակցել սեպտեմբերի 25-ի ընտրություններին, ՀՅԴ-ն, Լուսավոր Հայաստանը, ՀԱԿ-ը և Հանրապետությունը մասնակցել են մի շարք համայնքներում կայացած ընտրություններին, բայց առանց որևէ լուրջ հաջողության։