Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը. ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ  անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ժամը 20։00-ի դրությամբ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%:

Այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ