Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է. Թունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է:

● 2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

● Հունվար-օգոստոսին աճի տեմպն արագացել է (հունվար-հուլիսին այն 13.1% էր, հունվար-հունիսին՝ 11.8%):

● Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2%-ով, շինարարությունը՝ 14.2%-ով, ծառայությունները՝ 27.1%-ով, առեւտրաշրջանառությունը՝ 13.6%-ով:

Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ 2022 թվականը կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, եւ նախատեսվածից ցածր պարտք / ՀՆԱ հարաբերակցությամբ։ Ինչը թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե։