Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տոկաև. Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում բանակցություններ պահանջող հարցեր կան

Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք պահանջում են բանակցություններ, մասնավորապես, գազի ոլորտում, բայց Աստանան չի դրամատիկացնում իրավիճակը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Այո, կան հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ համակարգում և նույնիսկ բանակցություններ, մասնավորապես, խոսքը գազի ոլորտի մասին է, բայց այստեղ  չպետք է դրամատիզացնել»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

Տոկաևի խոսքով՝ այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ես պարզապես Վլադիմիր Վլադիմիրովիչին ասացի, որ նման հարցեր կան։ Դրանք պահանջում են քննարկում և բացարձակապես առանց դրամատիզացիայի։ Սրանք աշխատանքային հարցեր են: Եվ ես վստահ եմ, որ մենք կհասնենք համապատասխան պայմանավորվածությունների»,- ասել է Տոկաևը։