Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տոկիոյում ընթաանում է Սինձո Աբեի հուղարկավորությունը

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորության պետական արարողությունը սկսվել է Տոկիոյի Nippon Budokan մարտարվեստի սրահում։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ճապոնական գրեթե բոլոր հեռուստաալիքներն այն հեռարձակվում են ուղիղ եթերում։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մոխիրով սափորը տեղափոխող մեքենան դուրս է եկել Տոկիոյի իր տնից տեղական ժամանակով ժամը 13.25-ին և կես ժամ անց ժամանել Նիպպոն Բուդոկան մարտարվեստի սրահ։

Քաղաքական գործչի սգո կիմոնոյով հագած այրուն՝ Ակիե Աբեին դիմավորել են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն և Ճապոնիայի կառավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Նոբուո Կիշին, որը Սինձո Աբեի կրտսեր եղբայրն է։

Այն պահին, երբ մոխիրը բերվել է մարտարվեստի սրահ, առաջին անգամ հնչել է երկրի ինքնապաշտպանական ուժերի հրետանային անձնակազմի 19 համազարկը: