Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տոյվո Կլարը խոստացել է, բայց Քրիստինե Գրիգորյանին տեսանյութ չի տրամադրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել է տեսանյութեր տրամադրել իրեն, որոնք կարող են վկայել ադրբեջանցի գերիների խոշտանգումների կամ մարմիններն անարգելու մասին: Նման գրառում Տոյվո Կլարը կատարել էր Թվիթեր սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին, Telegram-ալիքներում տարածվել էր տեսանյութ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ գերիների գնդակահարման կադրերով։

«Եթե ապացուցվի, որ տեսանյութն իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- գրել էր Տոյվո Կլարը: Ավելի ուշ, նա երկրորդ գրառումը կատարեց՝ այն մասին, որ կան այլ տեսանյութեր էլ, որոնք կարող են վկայել ադրբեջանցի գերիների կամ զոհվածների մարմինների խոշտանգումների մասին:

«Կլաարը խոստացել է տրամադրել տեսանյութերը, բայց մինչեւ հիմա չի ուղարկել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ