Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցուցահանդես՝ ընդդեմ «Ի՞նչ էիր հագել» հարցին

Պատկերացրեք, որ դուք ենթարկվել եք սեռական բռնության ու դիմել եք օգնություն ստանալու համար, իսկ ձեզ առաջին հերթին հարցնում են՝ այդ պահին ի՞նչպես էիք հագնված։

ՄԱԿ-ում համարում են, որ հարցը  նվաստացուցիչ է ու պարունակում է մեղադրանք տուժողի հասցեին, այն ենթադրում է, որ հրահրվել է հարձակումը։ Այս մոտեցման դեմ պայքար է հայտարարում  ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսը։

«Երկնագույն զգեստ, սև զուգագուլպա ու երկարաճիտ կոշիկներ։ Այսպես էի հագնված այդ օրը։ Եվ ի՞նչ։ Այդ գիշեր ինձ դաժանաբար բռնաբարեցին և գիշերը մենակ թեղեցին մեռնելու»,-ասում է  ակտիվիստ Ջեսիկա Լոնգը, որը սեռական բռնության է ենթարկվել  մի քանի  տարի առաջ։

Ամերիկյան Rise իրավապաշտպան կազմակերպությունն ու ՄԱԿ-ի «Լույսի շող» նախաձեռնությունը կազմակերպել են անսովոր ցուցադրություն, որպեսզի ուշադրություն հրավիրեն վիրավորական այդ հարցի վրա, որը հաճախ տրվում է սեռական բռնության զոհ դարձած մարդկանց։ Զոհերի հագուստը, ինչպես համոզված է ՄԱԿ-ը, ընդհանրապես չպետք է շոշափվի զազրելի հանցագործությունների հետաքննության ընթացքում, ինչ էլ որ նրանք հագած լինեն, նշանակություն չունի։