Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի գնորդը ցանկանում է 400 մլն դրամ ներդրում կատարել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ը գրել էր, որ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առանց մրցույթի կվաճառվի ամերիկացու։ Aravot.am-ը նաեւ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ պարզելու համար, թե ինչու է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր ՓԲԸ-ին գույքը օտարելու թույլտվություն տրվում եւ ընկերության պետական սեփականության հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձեւով իրականացվում։ Նաեւ հարցրել ենք, թե ինչու մրցույթ չի իրականացվում, ինչպես է որոշվել, որ հենց այդ ընկերությանը պետք է վաճառվի եւ ընդհանրապես ինչով է «Նյու Հորիզոն գրուպ ԻՆԿ» կազմակերպությունը զբաղվում։

Կառավարության լրատվականից պատասխանել էին, որ հարցերը վերահասցեագրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։

Այդ գերատեսչությունից Aravot.am-ին հետեւյալ պատասխանն են ուղարկել․ «Գույք օտարելու թույլտվությունը տրվել է 37․26247 հա հողամասի համար, որն օտարվում է Հայաստանի Հանրապետությանը՝ հետագայում այն վարձակալության տալու եւ բյուջե լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին ՀՀ օրենքի» ցանկում եւ ենթակա է մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ օրենքի համաձայն»։ Հաշվի առնելով, որ ընկերության ամբողջ անշարժ գույքը դեռեւս 2016թ-ից 50 տարի ժամկետով տրամադրվել է «Նյու Հորիզոն գրուպ ԻՆԿ» կազմակերպությանը, ինչպես նաեւ վերջինիս դիմումը՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գնելու եւ ընկերությունում 400 մլն դրամ ներդրում կատարելու վերաբերյալ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն նախապատրաստել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որն ընդունվել է 22․09․2022թ կառավարության կողմից»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ընդհանրապես ինչով է «Նյու Հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը զբաղվում, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ դա պարզելն իրենց գերատեսչության իրավասության շրջանակներից դուրս է։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ