Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծաղկավան գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ  Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում  նոր մանկապարտեզ է կառուցվել։  Գյուղը խորհրդային տարիներից ի վեր մանկապարտեզ չի ունեցել։ Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա գյուղի համար մեծ իրադարձություն է։

«Դժվար է նկարագրել բնակիչների և, հատկապես, երեխաների ուրախությունը։ Նրանցից ոմանք ստիպված հաճախում էին Սևքարի մանկապարտեզ, բայց ամեն դեպքում հեռավորությունը շատ էր։ Մանկապարտեզի գույքը տրամադրվել է Focus on Children կազմակերպության կողմից։ Գազաֆիկացման և կոյուղու խնդիրները կլուծի Իջևանի համայնքապետարանը։

Մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել 22 երեխա»,- նշեց Իսկանդար Մեհրաբյանը։ Հավելենք, որ այսօր տեղի ունեցավ մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ