Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծայրահեղ աղքատության դեմքը... Շիրակ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ զբաղվում է բարեգործությամբ, այսօր այցելել է Շիրակի մարզի տնակներից մեկում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մի ընտանիքի։

«Ծայրահեղ աղքատության դեմքը կամ պարզապես ճակատագրի դաժան հարված...

Այսօր տեսածիցս ուշքի գալու համար հաստատ բավականին երկար ժամանակ կպահանջվի...
Ամեն օր տասնյակ աղքատ ընտանիքների եմ հանդիպում, սակայն երբեմն ընտանիքներ են հանդիպում, որ անզոր եմ զգում որևէ ձևով նրանց հանելու ծայրահեղ թշվառությունից:

Շնորհակալ եմ Ախուրյան համայնքի սոցաշխաակիցներին, նրանց ուղեկցությամբ փորձեցինք գյուղերից մեկում բնակվող մի ընտանիքի վառելափայտ և սննդամթերք տրամադրելով մի փոքր տանելի դարձնել նրանց վիճակը...անկողնային ծանր, մահամերձ հիվանդ մայրը իր մանկուց հաշմանդամ երկու երեխաների հետ»,-ներկայացնում է նա։

Գրառմանը նա կցել է տեսանյութ։