Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վաղուց սպասված նորություն․ Գյումրիում կրկնակի էժանացրեցին մանկապարտեզի վարձավճարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գյումրու քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվել էր հանրային քննարկում «Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծի շուրջ։

Կատարված փոփոխությունների մասին զեկուցեց գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ Վահան Ձվակերյանը։ Նա նշեց, որ փոխվել է բաղնիքներ, սաունաներ շահագործելու համար նախատեսված վարձավճարը։

«Ժամը 24․00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար բաղնիքներին ու սաունաներին սահմանել 300 հազար դրամ՝ 500 հազարի փոխարեն։

Իսկ համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին մասնակցելու համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը մեկ մասնակցի համար մեկ քառակուսի մետրի համար սահմանել 200 դրամը` գործող 150 դրամի փոխարեն:

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 15 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար, իսկ ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար՝ 10 հազար դրամ»։

Նրա մատնանշած նորություններից ամենասպասվածն ու ուրախալին մանկապարտեզների վարձավճարի էժանացումն էր։ «Փոխվել է նաև համայնքային ենթակայության մանկապարտեզներից ծառայությունից օգտվողների համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափը, յուրաքանչյուր ամսվա համար 8 հազար դրամից դարձել է 4 հազար դրամ»,- զեկուցեց բանախոսը։

Գյումրու համայնքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ համայնքը իր բյուջեից կփոխհատուցի ծախսերի 50 տոկոսը, նախկինում գործել է զեղչերի համակարգը՝ մանկապարտեզ հաճախողների հատուկ խմբերի համար, այս դեպքում զեղչեի համակարգը ևս մնա։

Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործում են 24 մանկապարտեզներ և մսուր մանկապարտեզներ։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի օրոք տեղական իշխանության մաս կազմող ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դեռ 2017 թվականին էր առաջարկում Երևանի օրինակով Գյումրու մանկապարտեզները դարձնել անվճար, ծնողներին ազատել ծնողական վարձավճարից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ