Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վահան Բաբայան. «Հայաստանն այս ծանր աշխարհաքաղաքական խաղերի մեջ չի կարող դառնալ մանրադրամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մետրոպոլ» հյուրանոցում «Ռեֆորմիստների կուսակցության» կազմակերպած «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով համաժողովին բացի հիմնական զեկուցողներ, նախաձեռնող կուսակցության նախագահ Վահան Բաբայանից, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովից, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանից, մասնակցեցին նաեւ փորձագետներ, քաղաքական-հասարակական, հանրային գործիչներ: Վահան Բաբայանը նշեց, որ այսօրվա օրակարգային հարցերից է սպասվող, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Ըստ շրջանառվող տեղեկությունների, սեղանին դրված է երկու տարբերակ՝ ռուսական եւ արեւմտյան: Ռուսական տարբերակին վերջերս համաձայնություն էր տվել Հայաստանի իշխանությունը: Սակայն, ինչպես տեսանք երկու օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունում, դա այդքան էլ այդպես չէ: Հայաստանը Պրահայի հանդիպումից հետո առաջ է քաշում Ալմաթիի 1991 թվականի հռչակագիրը, որտեղ Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ անվանում չկա եւ հետեւաբար հարց է առաջանում՝ նախ Հայաստանը ո՞նց է կողմ ռուսական տարբերակին, եթե որպես հիմք ընդունում է մի փաստաթուղթ, որտեղ չկա Ղարաբաղի մասին հիշատակում: Կամ եթե կողմ է ռուսական տարբերակին, ինչո՞վ է զբաղված Վաշինգտոն գնալով եւ այնտեղ, ըստ հայտարարությունների, որոշակի առաջարկներ փոխանցելով:

Ստացվում է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ իշխանություններին հստակ ասում է. «Կողմնորոշվեք, հիմա դուք ի՞նչ եք ուզում»: Ցավոք, անհասկանալի է, թե Հայաստանն ինչ է ուզում: Եվ մենք դա տեսնում ենք: Այստեղ պետք է անկեղծ լինել. անկախ փաստաթղթի անվանումից, պարտադիր պետք է լինի, որ այդ փաստաթղթի էությունը արտացոլի արցախահայության անվտանգության երաշխիքները, ինքնորոշման սկզբունքները: Կարեւոր է հասկանալ, որ Արեւմուտքի խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելով Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու հաշվին նոր իրողություն ստեղծելն է տարածաշրջանում: Պետք չէ մոռանալ նաեւ, որ եվրոպական դիտորդների առկայությունը մեր երկրում լուրջ անհանգստություն է առաջացնում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հայաստանը այս ծանր աշխարհաքաղաքական խաղերի մեջ չի կարող դառնալ մանրադրամ: Մեր խնդիրն է՝ այս քննարկման միջոցով հասկանալ եւ մեր գիտակից, ադեկվատ հասարակության հատվածին, որը հասկանում է՝ ինչ է կատարվում, փոխանցել եւ ներկայացնել, թե որն է ի վերջո լինելու Հայաստանի ընտրությունը»,-ասաց Վահան Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ