Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վահան Բադասյան. «Մեր հիմնական դաշնակցին թողած, մեկն ասում է՝ Եվրոպա, մեկը՝ Ամերիկա, մյուսը՝ ՌԴ: Այդ դաշնակիցը հայոց բանակն է, որը չենք ուզում ձեռք բերել». «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գիշերը թշնամին կրակ բացել է Մարտակերտի ուղղությամբ, եւ հավելեց, որ վերջին երկու տարին ադրբեջանցիները շարունակ սադրանքներ են իրականացնում, ու դրանք կլինեն այնքան ժամանակ, մինչեւ մենք չունենանք գլխավոր ու հիմնական դաշնակից;

«Իսկ ո՞վ է այդ դաշնակիցը, դա ո՛չ ռուսներն են, ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները։ Այդ դաշնակիցը հայոց բանակն է, որը չենք ուզում ձեռք բերել։ Այսօրվա Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի բանակը կազմաքանդեն։ Այսինքն՝ մեր հիմնական դաշնակցին թողած, մեկն ասում է՝ Եվրոպա, մեկն ասում է՝ Ամերիկա, մյուսը՝ Ռուսաստան, Իրան, ֆլան-ֆստան։ Ոչ։ Մեր հիմնական դաշնակիցն ու մեր թշնամուն՝ թուրքին, հիմնական զսպողը, հարատեւ խաղաղություն բերողը դա հավատարիմ հայոց բանակն է»,- ասաց Բադասյանը։

Մեր հարցին, թե տեղեկություններ կան այն մասին, որ ադրբեջանցիներն ուժեր են կուտակել Բերձորում (Լաչինում) եւ նպատակ ունեն փակել Լաչինի միջանցքը, Բադասյանն ասաց․ «Նրանք ցանկացած պահի դա կարող են անել, ցանկացած պահի կարող են փակել Լաչինի միջանցքը՝ սպասելի է դա։ Այլ հարց է, որ մենք հույս ունենք, որ դա չի անի, որովհետեւ դրանով արդեն միանգամից ձեռնոց կնետեն Ռուսաստանի Դաշնության վրա։ Ո՞ւր է թե այդպիսի բան անեն, նրանք կսխալվեն, եւ մենք Ռուսաստանի հետ միանգամից կդառնանք բնական դաշնակից, որովհետեւ Ռուսաստանն իր սահմանները պաշտպանում է Հարավային Կովկասից սկսած։ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի հայեցակարգ եւ հարյուրավոր տարիներից եկած հայեցակարգ ունի, որ իր սահմանները հեռվից է պահում»։

ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանի կողմից ամեն ինչ էլ սպասում են, քանի դեռ Հայաստանի ներկա իշխանությունները մատը մատին չեն խփում՝ սեփական պետությունը պահելու եւ պաշտպանելու համար։ «Թշնամին, իհարկե, պիտի փորձի ռազմական հարձակում իրականացնել, իրենք պիտի փորձեն իրենց ռազմական հաջողությունները զարգացնեն, ուժեղացնեն, խաղաղություն պարտադրեն, քանի դեռ իրենց թշնամին, այսինքն՝ մենք, սխալվել ենք, քանի դեռ կորսված ենք, շփոթված ենք, մատնված ենք անգործունեության, քաոս է տիրում մեր երկրում, պողոսներն են ղեկավարում։ Պողոսների ներկայացուցիչն է ղեկավարում մեր երկիրը»,- ասաց Բադասյանը եւ նշեց, որ դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի շտապողականությունը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: