Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վահան Քերոբյան․ «Վերին Լարսում հայկական բեռնափոխադրումները հունիսի համեմատ աճել են 10 %-ով»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արագ փչացող ապրանքներով բեռնատարները Վերին Լարսի անցակետով անցնում են առանց հերթի, իսկ այլ տեսակի ապրանքների դեպքում անցանելիության խնդիր կա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր արած աշխատանքների արդյունքում հուլիսին հայկական բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը հունիսի համեմատ աճել է 10 %-ով։ Բայց սա շատ քիչ է, որպեսզի բեռների խնդիրը լուծվի»,-ասաց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ մեր կատարած աշխատանքի արդյունքում ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել Վերին Լարսի անցակետում մաքսազերծման երկրորդ գոտի բացել, ինչը հուլիսի 1-ից սկսել է աշխատել, եւ դրա արդյունքում է բեռնափոխադրումների ծավալն ավելացել 10 %-ով։

«Մենք կանխատեսում էինք առնվազն 30%-ով ավելացում, բայց դա չեղավ, բնականաբար, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ, որպեսզի հասնենք առանց հերթերի փոխադրումների արդյունքի»,-ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով հայկական լաստանավի շահագործմանը, նախարարը նշեց՝ դրա գործարկման շուրջ աշխատանքները շարունակվում են․ «Շուտով կհրապարակվի չվացուցակը, 15-20 օրերի հարց է։ Դա հեշտ հարց չէ։ Մենք այլընտրանք չունենք լաստանավ չունենալու եւ պետք է շարունակաբար աշխատենք Հայաստանի լոգիստիկ կապվածությունը ոչ միայն հյուսիսում, այլ նաեւ արեւմուտքում եւ արեւելքում, նաեւ հարավում լավացնելու ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ