Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վանաձորի թատրոնի երեք սերնդի արտիստներ հանդիպեցին տարբեր դպրոցների աշակերտների հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց երկու փուլից բաղկացած «Հարց դերասանին» նախագիծը: Ծրագրի նպատակը դպրոցականներին թատրոնին մոտեցնելը, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելն էր:

Ինչպես նշում է նախագծի հեղինակ, թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը՝ նախագծի առաջին փուլին մասնակցել էին Վանաձոր քաղաքի դպրոցների 7-12-րդ դասարաններում սովորող շուրջ 400 աշակերտ: Դպրոցականների շրջանում հետաքրքրությունը հաշվի առնելով` իրականացվեց նաև նախագծի երկրորդ փուլը։

Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստներ հանդիպեցին տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերի պատասխանները: Աշակերտները նշում են, որ այս հանդիպումների միջոցով ավելի լավ ճանաչեցին թատրոնն ու արտիստներին, ոմանց նախագիծն օգնեց նաև մասնագիտության ընտրության հարցում: Նախագծի հեղինակները, կարևորելով անմիջական շփումը, հանդիպումները կազմակերպել են բեմից դուրս՝ ասուլիսային ձևաչափով:

Ծրագրի երկրորդ փուլի չորս հանդիպումներին մասնակցել են 150-ից ավելի դպրոցականներ, որոնք հնարավորություն են ունեցել հանդիպելու դերասաններ Գագիկ Դուրմիշյանի, Նունե Խեչումյանի, Արման Կոլոսովի, Արթուր Պապիկյանի, Համլետ Գյուլզադյանի, Հակոբ Դեմիրճյանի, Գայանե Մեսրոպյանի Ռուզաննա Խաչատրյանի, Գայանե Վարդանյանի, Վասիլ Նազլուխանյանի հետ:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նախագիծը հաջողված է համարում, սակայն ծրագիրը դեռևս շարունակականություն չի ունենա: Փելեշյանը, սակայն, վստահեցնում է՝ 2023 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոր ներկայացումներին զուգահեռ իրականացվելու են նոր և առավել հետաքրքիր նախագծեր:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ