Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց իր իրական տանը՝ Նոր Վարագավանքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարագա Սուրբ Խաչի տոնը եկեղեցին տոնում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Երեկ՝ տոնի նախօրեին ուխտավորների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը, որով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն օրհնեց ուխտավորներին։ Այսօր արդեն Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց իր իրական տանը՝ Նոր Վարագավանքում։

Սուրբ Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել Սուրբ Հռիփսիմեանց կույսերի միջոցով և 13-րդ դարից ապաստանել Նոր Վարագավանքում: Ավանդույթի համաձայն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև տարածաշրջանի ու այս վանքի ուխտի օրն է: Այսօր Նոր Վարագավանքը կրկին շնչում էր Տավուշ աշխարհի բոլոր ծագերից ու այլ վայրերից եկած բազմաթիվ ուխտավորների աղոթքներով ու փառաբանությամբ:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն, Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա:

Ս. Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես թաքնված մնում է մինչև Է դարը: 653թ.-ին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ժամանակի Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն էլ, իմանալով այս մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ Հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Ս. Նշան: Ներսես Գ Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգվում է տոնի օրը: Սրբազան այդ մասունքը մինչև 1021թ. մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Վերջինիս մահից հետո այն նորից փոխադրվում է հին տեղը և այդպես մնում մինչև 1651թ., երբ գերի է տարվում Խոշաբ: Սակայն 1655թ. ազատվելով՝ զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915թ.:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Առավոտի