Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչապե՛տ, նախարարնե՛ր, կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք դա՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան

«Եթե կոնկրետ մարդու գործերով պետությունը չի զբաղվում, ապա սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Խմբակցությունն օրերս այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ գյուղեր, որպեսզի ծանոթանան իրավիճակին և արձանագրել սեպտեմբրի 13-ին Կապուտան գյուղի հարակից դիրքերում զոհված  Վահան Մեխակի Հակոբյանի ընտանիքի խնդիրը:

Պատգամավորը հայտնեց, որ տանը տեսել են զոհվածի մորը՝ տիկին Վարսիկին, կնոջը՝ Նաիրային և 4 անչափահաս երեխաներին, որոնցից ամենամեծը 7 տարեկան է:

«Վահանը, իր կնոջ՝ Նաիրայի հետ ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին, բայց ամուսնությունը չեն գրանցել և արդեն շուրջ 3 ամիս չեն կարողանում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկը և ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը:

Վարչապե՛տ, պաշտպանության և տարածքային կառավարման նախարարնե՛ր, մարզպե՛տ, անջատվեք տոնածառի և եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և  գնացեք Արեգունու այդ տունը, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի և 4 երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը: