Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր». Ռոբերտ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վերջին իրավիճակը (նկատի ունի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա-Ն.Գ.) նաեւ ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի եւ Անկարայի դերերը շեշտակի աճել են․ այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը՝ ուղղակի հանցավոր անգործություն է: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել եւ պետք է բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս ամենը, Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, շատ օրինաչափ հետեւանք է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018-ից. «Թույլերին եւ նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ մարդկանց հետ ընկերություն չի անում. նույնը միջազգային հարաբերություններում է: Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի: Չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության եւ պետականության հանդեպ լինի հարգանք»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ