Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարդևանյան. Արամ Գասպարյանը վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու

«Եթե վերջին հինգ տարվա կտրվածքով նայենք, ապա Արամ Գասպարյանը ամենամեղմ քրեական հետապնդման տիրույթում է հոդվածների տեսանկյունից, բայց ամենաինտենսիվ միջամտության տիրույթում է կալանավորման ժամկետի տեսանկյունից»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստում հայտարարեց ՍԴ3/0150/01/21 դատական գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց՝ Արամ Գասպարյանը 530 օր է՝ կալանավորված է։

«Այսօր ես նրան ասում եմ, որ կարծես վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու։ Դատարանը նշեց, որ մի քանի նիստեր չեն կայացել, ունենք իրավիճակ, երբ Արամ Գասպարյանի ազատության հարցը լսվել է 2022 թվականի հուլիս ամսին, որից հետո լսվում է 2023 թվականի հունվարի 30-ին»,-ասաց պաշտպանը։

Վարդևանյանը նկատեց, որ անձի ազատության հարցը պետք է քննարկվի առնվազնը երեք ամիսը մեկ՝ անկախ այն հանգամանքից պաշտպանները կգա՞ն, թե՞ ոչ, դա նախաքննական մարմնի, դատարանի խնդիրն է։

«Երբ ես ներգրավվեցի Արամ Գասպարյանի պաշտպան, առաջին խոսկացությունը, որ ունեցել եմ նրա հարազատների հետ նրա առողջական տագնապալի վիճակի մասին է։ Տագնապալի։ Խոսում ենք 1973 թ. ծնված, արցախյան երեք պատերազմների մասնակցած, ԱԱԾ սպայի կոչումը վայելող գնդապետի մասին։ Լավ, ի՞նչ է եղել նրա առողջական վիճակին։ Նա ունի ոտքի լրջագույն խնդիր»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ այս գործի շրջանակում Գասպարյանի խափանման միջոցը փոխվել է դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, ինչից հետո դատավորը կալանավերվել, ապա ազատ է արձակվել, ավելի քան 30 օր ազատության մեջ մնալուց  հետո կրկին կալանավորվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, ինչը, Վարդևանյանի խոսքով, բնավ զարմանալի չէ։

«Բայց ի՞նչ էր արել Գասպարյանն այդ ընթացքում։ Գնացել էր վիրահատության։ Վիրահատվում է, հետո կալանավորվում է։ Քրեական վերաքննիչ դատարանում սայլակով է եղել։ Բայց քավ լիցի, Արմեն Դանիելյանը որոշում է կալանավորել, ինչպես բոլոր դեպքերում»,-ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով, եթե Գասպարյանի գործով լիներ դատավճիռ, ապա Գասպարյանը 530 օր անազատության մեջ մնալուց հետո կարող էր պայմանական վացաժամկետ ազատ արձակվել։

«Եկել ենք մի աբսուրդ իրավիճակի։ Ես ուզում եմ հասկանակ, որ մի դատարանը 20 տարի ԱԱԾ-ում ծառայության փորձ ունեցող, նախկինում որևէ կերպ չարատավորված մարդուն, երեք պատերազմի մասնակցած,  խնամքին անչափահաս երեխա ունեցող, մշտական բնակության վայր ունեցող մարդուն պետք է ասեր՝ չէ, պայմանականով չես կարող դուրս գալ»,-ընդգծեց պաշտպանը՝ դատարանին ներկայացնելով  բուժկենտրոնի կողմից տրամադրած քաղվածք, որ Գասպարյանն ունի կրկնակի վիրահատության կարիք։