Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վարորդական իրավունք ստացողներից շատերը քշել չգիտեն, խփում են… Վարդենիսի կողմի ժողովուրդը խմել սիրում է, խփում են, հետո ասում են՝ վա՛յ, խմուկ էր. Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Տեսնում ենք, որ վարորդական իրավունք ստացողներից շատերը քշել չգիտեն, խփում են, շա՛տ են խփում: Այդպիսի օր չկա, որ չտեսնենք: Ես գործուղումների գնում եմ, դուք դրսում տեսե՞լ եք, որ այդքան հարվածեն՝ իրար հետեւից: Կա՛մ հեռախոսով են շատ խոսում, կա՛մ նոր մեքենաների ու մեր ճանապարհների թողունակության խնդիր կա, կա՛մ վատ են սովորում»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում բողոքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, պետք է խստացնել կարգը, ոչ թե քննությունից կտրվելուց հետո 3000 դրամ մուծի ու մի ժամ հետո նորից գնա քննություն տա. «Աշխարհում այդպիսի անալոգիա չկա, որ կտրվելուց հետո 3000 դրամ տաս, Եվրոպայում հասնում է 400 եվրոյի: Պիտի սաղ փուլերն անցնես, խելքդ հավաքես գլուխդ, քշել սովորես»:

Քոչարյանն առաջարկեց լուծումներ գտնել, մտածել նաեւ «գլխակեր» ճանապարհների, օրինակ՝ Սեւան-Վարդենիս ճանապարհի մասին, որովհետեւ դուրս են գալիս ճակատ ճակատի. «Մի քիչ էլ խմել սիրում են մեր այդ կողմի ժողովուրդը, դուրս են գալիս, դե գնա, հետո ասում են՝ վա՛յ, խմուկ էր: Չէ՛, եկեք խստացնենք, կամ ինչ-որ մի բան անենք, որովհետեւ օր չկա, որ սոցիալական ցանցը չբացենք ու չկարդանք՝ «զոհվեցին ընտանիքի կեսը», երկու եղբայր դիրքերից իջել էին առոք-փառոք ու…Ճանապարհները խնդիր են, որտեղ խնդրահարույց է, խստացենք հսկողությունը: Խմիչքի հետ կապված ավելի խիստ պետք է լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ