Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վեոլիա Ջուր»-ը ցանկանում է ավելացնել խմելու ջրի սակագները

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Աբովյան 66ա) համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» N 397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների N3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով: Այդ մասին հայտի նախնական տարբերակը ընկերությունը հրապարակել է մամուլում:

Տարածված հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.

«Գործող սակագներ՝

ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն  սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153  դրամ  (ներառյալ ԱԱՀ),
ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27  դրամ  (ներառյալ ԱԱՀ),
մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ  (ներառյալ ԱԱՀ),

մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ  (ներառյալ ԱԱՀ),

մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ),

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ): 

Առաջարկվող սակագներ՝

մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ  (ներառյալ ԱԱՀ),

մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ  (ներառյալ ԱԱՀ),

մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ),

մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ),

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):