Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վերջերս հակառակ կողմի քարոզչական էջերից մեկն էր գրել՝ ամեն ինչ իմանում ենք հայկական կողմից. այնպես չէ, որ չունենք որոշակի հաջողություններ». Վահան Հունանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Միանշանակ ճգնաժամային կառավարում կա, բավական երկար ժամանակ այդ ճգնաժամային կառավարման մեջ ենք, և մեզ չկամեցողները նույնպես տեսնելով, որ ճգնաժամը մեզ լավ խանգարում է, շարունակում են այդ ճգնաժամն էլ ավելի պահպանել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նա լուրջ խնդիրներ է տեսնում պետական կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից: Այս առնչությամբ ասաց. «1990-ականներից սկսած՝ մենք ունեցել ենք տարբեր շերտեր: Ամեն նոր կառավարություն որոշակի փոփոխություններ է արել, տարբեր շերտեր են բերել: Ուստի համակարգը անկանոն է»:

Վահան Հունանյանը վստահեցրեց՝ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն իրականացվում է: Մինչդեռ ըստ նրա՝ ամբողջ աշխարհում կա պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պակաս: Նաև բարդ է նոր տեխնոլոգիաների հետևից գնալը:

Վահան Հունանյանը նկատեց. «Մինչև նոր օրենք ես մշակում, ՏիկՏոկը, Ինստագրամը նոր թարմացումներ են անում: Դժվար է հասցնել այդ փոփոխությունների հետևից«:

ՀՀ ԱԳՆ խոսնակը, հղում կատարելով այն քննադատություններին, թե ամեն բան ադրբեջանական ալիքներից ենք իմանում, ասաց. «Վերջերս հակառակ կողմի քարոզչական գործիքներից՝ էջերից մեկն էր գրել՝ ամեն ինչ իմանում ենք հայկական կողմից: Բազմաթիվ խնդիրներ կան, բայց այնպես էլ չէ, որ չունենք որոշակի հաջողություններ: Ռեսուրսնեըն անհավասար են: Մենք միանգամից երկու-երեք պետության, մեզնից բազմակի անգամ ավելի ֆինանսական, մարդկային ռեսուրսներ ունեցող ախոյանի հետ ենք կռվում»:

Վահան Հունանյանի կարծիքով՝ կրեատիվ լուծումներ են պետք, մինչդեռ կարծիք հայտնեց. «Կրեատիվ լուծումներին սովորաբար պետական բյուրոկրատիան դեմ է լինում, որովհետև մարդիկ սովոր են ամեն ինչ անել, ինչպես մշտապես արել են»:

ՀՀ ԱԳՆ խոսնակը կարևորեց այս բնագավառում քաղհասարակության հետ համագործակցությունը ու նշեց. «Պետությունն ունի իր դերը, քաղհասարակությունը՝ իր: Աշխատելու տեղ կա այդ լավ սիներգիային հասնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջից