Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին, որ նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը». Արայիկ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար:

Պարոն Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ տեսչական մարմինը բոլոր ուղղություններով հաջողություններ կարձանագրի:

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը եւ գնանք այս փոփոխություններին», – նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ տեսչական մարմինների հետ աշխատանքն այսուհետ կլինի ավելի սերտ և անմիջական՝ խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու և լուծելու համար: