Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վիճաբանություն և ծեծկռտուք մի խումբ երիտասարդների մասնակցությամբ, որոնցից մեկը նախկին պատգամավորի՝ «Շմայս» մականվամբ հայտնի Առաքել Մովսիսյանի տղան է․ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ոստիկանների օպերատիվության արդյունքում նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվում մի խումբ երիտասարդներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում