Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վիետնամի ափերի մոտ ռուսական անձնակազմով կորեական նավ է բռնկվել

Ռուսական անձնակազմով կորեական AH SHIN ավտոմեքենաներ փոխադրող նավը, որը գտնվում է Վիետնամի ափերի մոտ, արդեն չորրորդ օրն է, ինչ պայքարում է բեռների տախտակամածների վրա բռնկված հրդեհի դեմ, անձնակազմի մեջ զոհեր և վիրավորներ չկան: Maritime Bulletin մասնագիտացված լրատվական պորտալի տարածած տեղեկությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Փետրվարի 3-ին հրդեհ է բռնկվել հարավկորեական Ինչեոն նավահանգստից Սինգապուր ուղևորվող նավի վրա, որի վրա եղել է 4500 մեքենա։ Ըսռ Marine Bulletin-ի, քանի որ անձնակազմը չի կարողացել ինքնուրույն իջել հրդեհը, նավապետը որոշել է փոխել ուղղությունը և գնալ մոտակա նավահանգիստ, որտեղ կարող են օգնել նավին։

Կիրակի օրը՝ փետրվարի 5-ին, մեքենա փոխադրողը այրվող  նավը ժամանել է Վիետնամի ափ, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան վիետնամական Վունգ Տաու նավահանգստից 20 մղոն հեռավորության վրա էր: 07.30-ի արբանյակային տվյալները ցույց չեն տվել, որ փրկարարական կամ հրշեջ նավերը գտնվում են նավի մոտ:

Վերջին տեղեկություններով՝ անհայտ պատճառով նավը թեքվել է դեպի աջ կողմ։ Անձնակազմը հայտնել է, որ հրդեհը շարունակում է մոլեգնել բեռների տախտակամածների վրա, հրդեհները մարելու համար ածխաթթու գազի բոլոր պաշարները նավում սպառվել են:

«Նավն ունի ամբողջովին ռուսական անձնակազմ՝ բաղկացած 21 նավաստիներից»,- հայտնում է պորտալը՝ հղում անելով վիետնամական և կորեական աղբյուրներին։