Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանը և Ռումինիան Սև ծովի հատակով կմիանան 1,2 հազար կմ երկարությամբ թվային մալուխով

Վրաստանը Սև ծովի հատակով գրեթե 1,2 հազար կմ երկարությամբ մալուխ կանցկացնի, որը հանրապետությունը կմիացնի Ռումինիայի հետ և կհեշտացնի թվային տվյալների փոխանակումը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության ղեկավարության հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման ժամանակ։

«Աշխատաժողովում դիտարկվել է Սև ծովի հատակի երկայնքով ստորջրյա մալուխի անցկացման պատմական նախագծի աշխատանքի առաջին փուլը, որը կապելու է Հարավային Կովկասի տարածաշրջանը Հարավարևելյան Եվրոպայի հետ: Ստորջրյա կապի ընդհանուր երկարությունը կկազմի 1195 կմ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության՝ նոր մալուխը կօգնի Վրաստանի և Ռումինիայի միջև արագ և որակյալ թվային հաղորդակցության հաստատմանը։