Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են արտակարգ ռեժիմի

Վրաստանի բոլոր մաքսային անցակետերն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ երթևեկության ավելացման պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարությանը։

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանում երթևեկության աճի պատճառով բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Բացի այդ, Վրաստանի բոլոչ անցակետերում ավելացել է մաքսայինների թիվը, որպեսզի 24-ժամյա ռեժիմով անարգել իրականացվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող բեռնատարների մաքսային ընթացակարգերը մասամբ բարդացել են «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետի ռուսական կողմում ընդհատումների պատճառով։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ «Վերին Լարս» անցակետով ուղևորություններից ՝ բազմակիլոմետրանոց խցանումների պատճառով: