Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ծրագրերի մասին.

Վրաստանի իշխանությունները ծրագրում են վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ վարելով «խաղաղ, ողջամիտ քաղաքականություն»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։

«Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը և կընտրենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն երկիրը միավորելու համար։ Մենք հավատում ենք, որ անպայման կհասնենք նպատակին՝ Վրաստանի միավորմանը»-գրել է նա Facebook-ում:

Երկուշաբթի օրը Վրաստանը նշում է Հարավային Օսիայում ռազմական հակամարտության մեկնարկի 14-ամյակը։ Բոլոր պետական հաստատություններում պետական դրոշները իջեցված են: Երկրի առաջին դեմքերը ծրագրում են այցելել Թբիլիսի Մուխաթգվերդի գերեզմանատուն, որտեղ թաղված են մարտերի ժամանակ զոհված վրացի զինվորները։

2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին ի պատասխան դչան խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։