Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանում երեք ամսում ապաստան հայցողների մեծ մասը Իրանի և Թուրքիայի քաղաքացիները

Այս տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանում աճել է ինչպես ապաստան հայցողների, այնպես էլ հումանիտար կարգավիճակ ստացած անձանց թիվը։ Այս մասին գրում է Jnews-ը։

Մասնավորապես, ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն` երեք ամիսների ընթացքում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում ապաստան հայցողի կարգավիճակով գրանցվել է օտարերկրյա 441 քաղաքացի, որոնցից մեծ մասը՝ 242 հոգի, Ուկրաինայի քաղաքացիներ են։

Գրանցված ապաստան հայցողների թվում  34-ը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 48-ը՝ Իրանի, 44-ը՝ Թուրքիայի, 11-ը՝ Եգիպտոսի:

Ինչ վերաբերում է հումանիտար կարգավիճակի տրամադրմանը, ապա 2022 թվականի երկրորդ եռամսյակում այս կարգավիճակը ստացել է 201 օտարերկրյա քաղաքացի, որոնցից շատերը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 185 հոգի, Աֆղանստանի 7 քաղաքացի, Եմենի՝ 3, Սիրիայի՝ 3: Այս ընթացքում ՌԴ ոչ մի քաղաքացի մարդասիրական կարգավիճակ չի ստացել։

Նշված երեք ամիսների ընթացքում փախստականի կարգավիճակ է ստացել օտարերկրյա 8 քաղաքացի, որից 4-ը՝ Աֆղանստանից, մեկ հոգի Եգիպտոսից, Սիրիայից ևս մեկ հոգի և 2 չհաստատված քաղաքացիություն ունեցող անձինք:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում 238 օտարերկրյա քաղաքացիներ մերժում են ստացել կարգավիճակ ստանալուց, այդ թվում՝ 13 Ռուսաստանի, 97՝ Իրանի, 38՝ Հորդանանի, 20՝ Իրաքի և 19-ը` Թուրքիայի քաղաքացիներ։

Երեք ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրի 53 քաղաքացի, այդ թվում՝ Ադրբեջանի՝ 9, Ռուսաստանի՝ 2, Իրանի՝ 9 և Թուրքիայի 5 քաղաքացի։