Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանում մեքենայի կրկնակի տեխզննումը, հավանաբար, վճարովի կդառնա

Վրաստանի տեխնիկական զննման կենտրոնների միության նախագահ Գիորգի Շիոլաշվիլին հայտնել է, որ մեքենայի կրկնակի տեխզննում անցկացնելը հավանաբար վճարովի կդառնա 2023 թվականի փետրվարից:

«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Շիոլաշվիլին միևնույն ժամանակ հավելել է, որ նշված փոփոխության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

«Իմ տեղեկություններով, կրկնակի տեխզննության փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, թեև տեխնիկական կանոնակարգում դեռ արտացոլված չէ։ Հուսով ենք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից։

Բացի այդ, համաձայն ներտեխնիկական կանոնակարգի՝ պետք է մտցվի աղմուկի ստուգում, թեև այս փուլում խորհրդակցություններ են ընթանում և դեռ որոշված ​​չէ, թե դա ինչ ձևով է իրականացվելու։ Եթե ​​մեքենայի աղմուկը գերազանցի սահմանված նորմը, ապա այս դեպքում մեքենան ​​թերի կհամարվի»,- ասել է Շիոլաշվիլին։