Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրացի պատգամավորները ԱՄՆ դեսպանատանը մեղադրում են վրացական իշխանություններին տապալելու փորձի մեջ

Վրացական «Ժողովրդի իշխանությունը» հասարակական կազմակերպությունը մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը ներկայիս իշխանություններին տապալելու և Վրաստանին Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողություններին ներգրավելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կշարունակի աջակցել քաղաքական բևեռացման պահպանմանը, հեղափոխական տրամադրությունների ներշնչմանը և Վրաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատ բացելուն:

Նշվում է, որ «Ժողովրդի իշխանությունը» ստեղծել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած վրացի չորս պատգամավորներ։

Ամերիկյան դեսպանատունը, ըստ պատգամավորների, մշտապես պահանջում է Վրաստանում իշխող կուսակցությունից օրենքներ ընդունել, որոնց դեպքում «երկրի կառավարումը չափազանց դժվար կլինի»։