Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրթանեսյան. Մեզ մոտ վտանգի զգացումն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրականում մոտալուտ է

«Մենք շատ ենք խոսում պետության, պետականության կորստի վտանգի մասին, բայց ինձ թվում է, որ մենք այս տարածաշրջանում արդեն զուտ ֆիզիկապես ենք ներկա»,-նման կարծիք հայտնեց անվտանգային հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ խոսելով այսօր կազմակերպված «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագրով քննարկմանը։

Նա ասաց՝ մեր պետությունը ազգի գոյության երաշխիքն էր։

«Մենք մեր ընկալումներում շատ նման ենք փետրվարի 23-ին Մարիոպոիի մարդկանց, որոնք պլանավորում էին, որ վաղը համերգ էին գնալու, ծնունդ կամ էլ մեկ այլ միջոցառման, իսկ մինչ այդ պետք է զգեստ գնեին ու այլ պատրաստություն տեսնեին։ Մենք հիմա շատ նման ենք նրանց։ Տարբեր բացատրություններ կան, թե ինչու է այդպես, բայց մեզ մոտ վտանգի զգացումն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրականում մոտալուտ է»,-ասաց Վրթանեսյանը։

Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի վիճակին, Վրթանեսյանը ցավով փաստեց, որ թշնամին ամեն օր այն տեսնում է, ի տարբերություն մեզ։

«Նույն անպաշտպան դիրքերն են, պատերազմից երկու տարի անց դեռ վրաններում քնող զինվորները, էլ չասեմ, որ վրաններն ու քնապարկները ժողովրդի հավաքծ գումարներով են ձեռք բերվում ու ուղարկվում սահման։ Հիշո՞ւմ եք, մի սուտ հորինվեց ապրիլյանից հետո, որ զինվորները զենք չունեն, բահերով են կռվում։ Այն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանի գերժամանակակից բանակը նույնիսկ այդ բահերը չունի»,-ասաց նա։

Փորձագետն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու նրա իշխանությունն ամեն ինչ արեցին, որ հաջորդ պատերազմին Հայաստանը լիի առավելագույնս անպաշտպան, բոլոր ոլորտներում քաոս ու անորոշություն ստեղծելով, ըստ նրա, Փաշինյանը ոչնչացնում է բոլոր պետական համակարգերը՝ այդ թվում անվտանգային թե Հայաստանում, թե Արցախում։

«Կադրային հավալա էր համակարգերում, երբ անընդհատ մարդիկ էին փոխում ու նոր մարդկանց պաշտոնների նշանակում։ Թիրախային հարվածներ էին հասցվում հեղինակավոր զինվորականների, քրեական գործերի անվերջ շարանը , հարցաքննությունները, ԶԼՄ-ներում հարձակումները վարկաբեկումները։ Իրականցվում էին սպառազինությունների կամային փոփոխություններ, մարտական պատրաստության տապալումը, Փաշինյանի օրոք նորմալ զորավարժություն չի արվել, հասարակությանը պառակտել են»,-ասաց Վրթանեսյանը։