Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

WSJ. Լիտվայում ռուսական գնացքներն ուղեկցում են ուղղաթիռներով

Լիտվայում ռուսական շատ գնացքներ ուղեկցվում են լիտվական ուղղաթիռներով, թռիչքների թիվը քառապատկվել է։ Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Բալթյան Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։

«Բազմաթիվ ռուսական գնացքներ ուղեկցում են լիտվական ուղղաթիռները, որպեսզի համոզվեն, որ դրանք չեն կանգնում՝ բեռնաթափվելու կամ բեռնվելու համար: Լիտվայի սահմանապահներն այժմ չորս անգամ ավելի շատ պարեկություն են իրականացնում, քան 2020 թվականին, իսկ մյուս ուժերը մասնակցում են զորավարժություններին»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասված է թերթի կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ։

Թերթի հոդվածում տեղեկություններ կան նաև Սուվալկի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և Լեհաստանի Սուվալկի քաղաքի մասին, որը գտնվում է Լիտվայի հետ սահմանի մոտ: Սուվալկիի նախկին փոխքաղաքապետ Եվա Սիդորեկը թերթին ասել է, որ տեղացիները շատ են վախեցել Ուկրաինայում հակամարտության բռնկումից։ Քաղաքում, նրա խոսքով, բնակիչները մեծ ուշադրություն են դարձնում քաղաքացիական պաշտպանությանը, նույնիսկ նրանք, ովքեր «չեն վախենում ներխուժումից»: