Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Յակոբսոնի անվան բալետի թատրոնը մարտի 3-4-ին առաջին անգամ հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը Երևանում կներկայանա Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետով:

Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և  վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի,  բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեյի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ: Էմոցիոնալ երաժշտությունը, գունագեղ զգեստներն ու դեկորները անտարբեր չեն թողնի ոչ ոքի:

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնը ՌԴ վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեևի ղեկավարությամբ եզակի արտիստական ​​կոլեկտիվ է։ Թատրոնն ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։

Այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ​​ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է, Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր: