Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի` տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» (MONDIACULT 2022) շրջանակում կազմակերպվել  է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ:

Այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է:

Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։

Հավելենք, որ Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Կազմում ընդգրկվել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: