Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ անվիճելի են, դրանք վերանայելու փորձերը իրավական հիմքեր չունեն։ Այդ մասին նրա հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի հայտարարությունը պոպուլիստական է և չունի որևէ հիմք։ ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ մեր իրավունքները անվիճելի են, դրանք վերանայելու փորձերը իրավական հիմքեր չունեն»,-ասված է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի ԽՍՀՄ-ի ունեցվածքի մի մասը, որը ստացել է միության փլուզման ժամանակ։ Կիևում կարծում են, որ գույքի մի մասը ապօրինի է գրանցված Ռուսաստանի Դաշնությունում։