Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զախարովան Բաքվին ու Երևանին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում կոչ է արել Մոսկվային ու Երևանին քաղաքական կամք ցուցաբերել` առկա տարաձայնությունները լուծելու համար:

«Մենք կարծում ենք, որ պարբերաբար առաջ եկող բարդությունները գետնի վրա չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի որոշակի սառեցման համար: Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքները բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի ստորագրում և շփումներ քաղհասարակության մակարդակով»,- ասել է Զախարովան: Եվ կոչով դիմում ենք Բաքվին ու Երևանին ցուցաբերել քաղաքական կամք` եղած տարաձայնությունները կարգավորելու համար»,- ասել է նա:

Ուստ Զախարովայի`  Ռուսաստանի ՊՆ-ն ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ գործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ըստ նրա, ի տարբերություն արտաքին այլ խաղացողների, որոնք սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացման կոչերով, Ռուսաստանը տեղում հանգուցալուծում է փնտրում և հումանիտար աջակցություն է ցուցաբերում:

«Մենք կոչ ենք անում լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը` համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ