Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում կտուժեն նաև Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան. ՌԴ ՊՆ

Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է ren.tv-ին։

Նա նաև ներկայացրել է քարտեզ, որը ցույց է տալիս վթարի դեպքում ինչպես ռադիոակտիվ նյութերը կբաշխվեն։

Զապորոժիե ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որը գտնվում է Էներգոդարում։ Կիրիլովի խոսքով՝ հուլիսի 18-ից կայանը սիստեմատիկորեն գնդակոծվում է ուկրաինացի զինվորականների կողմից։

Օգոստոսի 18-ին արդեն գրանցվել է 12 հարձակում, որոնց ընթացքում ատոմակայանի և Էներգոդար քաղաքի տարածքում գրանցվել է ավելի քան 50 հրետանային արկերի պայթյուն։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «լուրջ մտահոգություն» էր հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ասելով, որ անթույլատրելի է այն վտանգի ենթարկել։