Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զարեհ Սինանյանի և Չիկագոյում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկում է ծավալվել ՀՀ քաղաքական իրողությունների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության հարցերի շուրջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը ԱՄՆ շարունակվում է: Գլխավոր հանձնակատարն այս պաշտոնում առաջին անգամ ժամանել է Չիկագո: Պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, որի պաշտոնավորումն ընդգրկում է Իլինոյս, Միսսուրի, Այովա, Վիսկոնսին և Մինեսոտա նահանգները, դիմավորել է Գլխավոր հանձնակատարին: Պատվավոր հյուպատոսը համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է և հատկանշական դեր է խաղացել Չիկագոյի շուկա հայաստանյան ապրանքների ներմուծման գործում:

Զարեհ Սինանյանն այցելել է Չիկագոյի կենտրոնում գտնվող Երևանի զբոսայգի: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Չիկագոյի շրջանի հայ երիտասարդների հետ և ծանոթացել նրանց գործունեությանը, կրթությանը և աշխատանքին, նաև ներկայացրել գրասենյակի գործունեությունը: Զարեհ Սինանյանը հատկապես կարևորել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» և «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Հանդիպման մասնակիցները մեծ ոգևորություն են ցուցաբերել գրասենյակի ծրագրերի հանդեպ:

Հաջորդ հանդիպումը հանդիպումը հայ համայնքի փաստաբանների, բժիշկների և համայնքային ղեկավարների հետ էր: Հանդիպման ընթացքում ընդգրկուն քննարկում է ծավալվել Հայաստանի քաղաքական իրողությունների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և Հայաստան-սփյուռք օրակարգային հարցերի շուրջ: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին առողջ երկխոսության, համագործակցության և կատարած աշխատանքի համար:

Հաջորդ օրվա ընթացում Գլխավոր հանձնակատարը Էվանսթոնի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում ներկա է գտնվել պատարագի, որը մատուցում էր վերապատվելի Տեր Հովհան Խոջա-Էյնաթյանը։ Պատարագից հետո եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել համայնքային հանդիպում, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և հայեցակարգային ուղղությունները, այնուհետ ներկաները հնչեցրել են իրենց հուզող հարցերը:

Զարեհ Սինանյանը հատկապես կարևորել է համայնքում եկեղեցու ունեցած հայապահպան գործունեությունը, որի շնորհիվ համայնքն արդեն 100 տարուց ավելի չի կորցրել իր ինքնությունն ու հայկական մշակույթը:

Հանդիպման ավարտին եկեղեցու երգչախումբը հանդես է եկել կատարումներով:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին