Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զառանցանք հիշեցնող ելույթների շղթա, որն առաջանում է ծայրահեղ սրիկայությունը կոծկելու հոգեբանական պահանջով։ Ինչ է այս անգամ ասում ռուսական «խոսող նժույգը»

ՌԴ ԱԳՆ եւ նախարար Լավրովի վերջին հակահայ «ծրագրային» ելույթները հետեւել են անմիջապես իր գործընկերոջ՝ ցապար ցեղերի ներկայացուցիչ Բայրամովի հետ հեռախոսազրույցներին։ Դա պատահականություն չէ՝ սեփական հոգեզավակ պետական միավորի ներկայացուցչին պետք էր տեղյակ պահել եւ համապատասխան ցուցումներ տալ՝ ՀՀ դեմ արշավը համակարգված շարունակելու համար։

Պատահական չէ նաեւ, որ Լավրովի այս ելույթներն անկապ զառանցանք հիշեցնող շղթա են, որն առաջանում է ծայրահեղ սրիկայությունը կոծկելու հոգեբանական պահանջով։ Ինչ է այս անգամ ասում ռուսական «խոսող նժույգը», ինչպես միջազգային մամուլն անվանում է պարոն Լավրովին։

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակը կայունացնելու համար, պատրաստ է օգնել նաև ՀԱՊԿ-ը։ Այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերին բռնության ալիք եղավ, այնտեղ երկու կողմից մոտ 300 մարդ մահացավ, մենք անմիջապես ստացանք Հայաստանի խնդրանքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հատուկ առաքելությամբ սահման է գնացել և Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին, ՀԱՊԿ առաքելությունը ծավալելու պլան է բերել», ասում է Լավրովը։

Սեպտեմբերին Հայաստանի դեմ Մոսկվա-Բաքու համատեղ ագրեսիան ներկայացվում է որպես «բռնության ալիք», ինչը նշանակում է, որ դրա նպատակներից մեկը եղել է ՀԱՊԿ ցուցանակի տակ օկուպացիոն զորքի ծավալումը ՀՀ-ում, միանգամայն օրինական հիմունքներով, ՀՀ վարչապետի դիմումով։ Դա է հաստատում նաեւ հաջորդ պարբերությունը․

«Այդ պլանը պատրաստվել էր բավականին վաղուց, բայց հայկական կողմը մեզ չէր շտապեցնում, և արդյունքում Երևանի վեհաժողովում մենք վերջնական տեսքի բերեցինք համապատասխան որոշման տեքստը։ Սակայն հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումը իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։ Ոչ բոլորն էին պատրաստ գնալ դրան, և ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել», ասել է Լավրովը:

Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ էր գնալ դրան։ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ կողմից երեք անգամ բանաձեւերի տապալումը՝ Բաքվի շահերի փաստաբանությամբ, Բաքվի գործողությունների, այդ թվում զինված, առաջնորդության բազմաթիվ դրվագներ տալիս են այս հարցի պատասխանը։

«Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում, և երբ Հայաստանը երկար տարիներ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի շուրջ (?) յոթ շրջաններ, իսկ հետո, երբ արդեն հուսահատված էր հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հարցում, Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ առաջարկեց, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ չէր ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Հետեւաբար, այստեղ, ի վերջո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն էին պատկանում», ասել է Լավրովը։

Այդ հողերը «Ադրբեջանին են պատկանում» բացառապես այժմ Մոսկվայի տված իրավունքով, ոչ ավելին։ Այսպես կոչված «ադրբեջանական առաջին հանրապետությունը» միջազգային ճանաչում չի ստացել, ի տարբերություն Հայաստանի Առաջին Հանրապետության։ Արցախը Ադրբ․ ԽՍՀ կազմում է հայտնվել կոմկուսի որոշումով։ Մոսկվան «տասնամյակների խորքից» հայերի հողերի օտարմամբ ու հայկական արյան վրա ստեղծում է «Ադրբեջան» եւ Թուրքիա, փորձում հասնել Բաքվի միջազգային ճանաչմանը, ինչում հիմա գլխավոր դեր է խաղում ՀՀ խամաճիկ իշխանությունը։

Նշենք նաեւ Լավրովի հակադարձումը Բաքվին դեռեւս 2016 թվականին, երբ վերջինս պնդում էր Արցախի հանդեպ իր իրավունքի վրա։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չէ, այլապես բանակցություններ չէին ընթանա դրա կարգավիճակի շուրջ», ասել էր Լավրովը։ Ի՞նչ պատահեց հիմա։

«Այժմ, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1991 թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով, մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նորանկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն։ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է», ասել է Լավրովը։

Լավրովի ողբերգությունն այն է, որ քաղաքական ձեւակերպումը, որ ընդամենը քիչ համոզիչ էր հնչում պատմական մի տեսակի հանգամանքներում, կատարյալ ապուշության է վերածվում, երբ արտասանվում է այլ հանգամանքների ներքո: Ալմաթիի հռչակագիրը իբրեւ Արցախի պատկանելության իրավական հիմնավորում առաջադրելով, Սերգեյ Վիկտորովիչը պնդում է, թե Ադրբեջանական ԽՍՀ-ն դուրս է եկել ԽՍՀՄ կազմից Արցախը իր կազմում ունենալով: Ալմաթիի Հռչակագիրը ստորագրվել է 1991թ. դեկտեմբերին, իսկ ԼՂԻՄ-ը լքել էր Ադրբ. ԽՍՀ-ն դեռեւս սեպտեմբերին, ընդ որում, ԽՍՀՄ այդ պահին գործող օրենքների համաձայն:

Լավրովն առաջին անգամ չէ, որ խոսում է այս մասին, իսկ «բազմաշերտ իրավիճակը» բացել է արդեն Բաքուն «Գեոքաղաքականությունը Միջնուղու երկայնքով» վերտառությամբ կոնֆերանսում․ «Պրագայում Ալմաթիի Հռչակագրի հիման վրա Հայաստանը արդեն ճանաչել է Բաքվի իրավասությունը, բայց դեռ պարզ չեն սահմանները: Պարզ է միայն, որ այդ սահմաններում է Ղարաբաղը, բայց հնարավոր է նաեւ, որ ներկայիս Հայաստանի մի զգալի մասը եւս, համաձայն պատմական քարտեզների»:

ՀՀ վարչապետի աշխատակազմը, ԱԳՆ կոչված ճղճիմությունը մինչ այժմ չեն պարզաբանել, թե ինչ է կատարվել ՄԱԿ ԱԽ-ում անցյալ տարեվերջին, երբ ՌԴ-ն տապալեց ՀՀ դեմ սեպտեմբերի ագրեսիայի հարցով բանաձեւի ընդունումը։ Պատասխան չի տրվելու Լավրովի այս հայտարարություններին, մանավանդ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին ԼՂԻՄ-ը «Ադրբեջանի կազմում» լինելու հարցով։ Լաչինի միջանցքի էքստերիտորիալ կարգավիճակի լուծարմանն ուղղված ՌԴ, ՀՀ եւ Բաքվի միացյալ գործողությունների ծիրում։